ՔԿ․ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո 2 մարդ կալանավորվել է

«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո 2 մարդ կալանավորվել է, 2–ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 2–ին գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են իրականացվել։

Ըստ ՔԿ–ի` գրասենյակում քննչական գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։