Հայրս բանտում ավելի ազատ է, քան իրենք բոլորը միասին. Կարապետյանի որդին դիմել է հանրությանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, տեսանյութով շնորհակալություն է հայտնել հանրությանն աջակցության համար։

«Փոքրիկ խմբակն ուզում է տարածել իրենց վախը մեզ վրա՝ սահմանափակելով մեր ազատությունը, դատական գործընթացը դարձնելով ուղղակի աբսուրդ։ Ազատությունը պարզապես բառ չէ, այն մտածելակերպ է։ Իմ հայրը, գտնվելով բանտում, հազար անգամ ավելի ազատ է, քան իրենք բոլորը միասին»,– ասել է Սարգիս Կարապետյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աջակցություն են հայտնել իրենց ընտանիքին։

«Դա ուժ է մեզ տալիս պայքարել մեր ընդհանուր ճշմարտության, մեր իրավունքների, մեր արժանապատվության համար»,- նշել է գործարարի որդին` աջակիցներին հրավիրելով վաղը մասնակցել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին։

Sputnik Արմենիա