2025-07-03 17:44
Լրատվական գործակալություններ
Նամազով. Եթե Ադրբեջանում ստեղծվի թուրքական ռազմաբազա, Ռուսաստանը ստիպված կլինի հաշտվել դրա հետ
Մոսկվան չի կարողանա կանգնեցնել այս գործընթացը որևէ ճնշման, որևէ սպառնալիքի և այլնի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ընդհակառակը, մենք ավելի կխստացնենք մեր քաղաքականությունը, և անհրաժեշտության դեպքում մեր տարածքում կստեղծենք թուրքական ռազմական բազա։ Եվ Ռուսաստանը ստիպված կլինի հաշտվել դրա հետ», - նշել է նա։
News.am