Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է սրբազանի պաշտպանների թիմը։

Բողոքը Միքայել սրբազանի դեմ կալանք կիրառելու որոշման դեմ է, որը Առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն ընդունել է հունիսի 28–ին:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։

Sputnik Արմենիա