Կիսելյով. «Սպուտնիկ Ադրբեջանի» գործունեությունը շարունակելու պայմաններ չկան»
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» համար երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը խորապես մտահոգված է Բաքվում արդեն չորրորդ օրն անընդմեջ ձերբակալված երկու ռուս քաղաքացու՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» ղեկավարների կալանավորմամբ։ Նրանց հետ ձերբակալվել են նաև մի քանի խմբագրական անձնակազմի անդամներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն։
Ափսոսանքով պետք է նշենք, որ այսօր «Սպուտնիկ Ադրբեջանի» համար երկրում իր գործունեությունը շարունակելու պայմաններ չկան։
Իր գործունեության տարիների ընթացքում մեր գործակալության աշխատանքն ուղղված է եղել մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, իսկ խմբագրական քաղաքականությունն ամբողջությամբ նվիրված է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը։
Մեր աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել անհիմն մեղադրանքներով և նրանք ձերբակալվել են կեղծ պատրվակներով։ Մեր կողմից մենք կօգտագործենք բոլոր հասանելի միջոցները՝ մեր լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար»,- ասել է նա։
News.am