Ռուսաստանի օմբուդսմեն. Ադրբեջանում կալանավորվածների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պաշտոնական դիմում է հղել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ Ռուսաստանի քաղաքացիների, նրանց թվում՝ «Sputnik Азербайджан»-ի լրագրողների ձերբակալության առնչությամբ։

«Խոր մտահոգությամբ տեղեկացա Ադրբեջանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Ռուսաստանի Դաշնության 13 քաղաքացիների, այդ թվում՝ «Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի, գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի և ծրագրավորող Իլյա Բեզուգլիի ձերբակալության մասին», - հայտարարել է Մոսկալկովան իր թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օմբուդսմենը նշել է, որ կալանավորվածների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ և իր ադրբեջանցի գործընկերոջը կոչ է արել անձնապես վերահսկել իրավիճակը։

News.am