Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
«Հայաստան» խմբակցության ղեկավարՍեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու` Դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցիննիստերի դահլիճը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով մասնավորապես նշեց. «Ամեն ինչ պարզ է, բնականաբար, դուք հաշվի չէիք առնելու երեք պատերազմ անցած, Արցախի, Հայաստանի զինված ուժերի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը ևհարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը վստահ եմ՝ նաև«Պատիվ ունեմ» խմբակցությունը, չենմասնակցի»:
Ապա «Պատիվունեմ» խմբակցությանքարտուղար Տիգրան Աբրահամյանըհայտարարեց, որ իրենքևս չեն մասնակցիՍեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազիմիջնորդագրի քննարկմանը:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս անգամ ինքը որև էձևով որևէ գրությունչի ստացել, որ Սեյրան Օհանյանը չի մասնակցի նիստին:
News.am