Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում չի կարողացել առաջընթացի հասնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից և կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի կարողացել առաջընթացի հասնել: Այս մասին նա ասել է լրագրողներին։

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 3-ին։

«Բավական երկարատև խոսակցություն էր։ Մենք խոսեցինք շատ բաների վերաբերյալ, այդ թվում՝ Իրանի, և, ինչպես գիտեք, Ուկրաինայի հետ պատերազմի մասին… Ես դժգոհ եմ։ Ոչ, ես այսօր նրա հետ ոչ մի առաջընթաց չեմ գրանցել», - հայտարարել է Թրամփը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 3-ին՝ տևելով մոտ մեկ ժամ: Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «զրույցն անկեղծ էր, գործնական և կոնկրետ»: Երկու երկրների ղեկավարները հանգամանալից քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել ուկրաինական իրավիճակին:

Sputnik Արմենիա