2025-07-04 14:46
Լրատվական գործակալություններ
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գաղտնի հանդիպում է ունեցել Թրամփի հետ
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը Սպիտակ տանը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ կարևոր պաշտոնյաների հետ՝ Իրանի հետ լարվածության թուլացման ջանքերը քննարկելու համար, հայտնել են Fox News-ի աղբյուրները։
Բանակցությունները, ըստ որոշ տեղեկությունների, կենտրոնացել են նաև Գազայում պատերազմի դադարեցման և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքի վրա։
Աղբյուրները նաև նշել են, որ «բոլոր ճակատներում առաջընթաց և լավատեսություն» կա։
News.am