2025-07-04 18:33
Լրատվական գործակալություններ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. ԵՐԹ ԴԵՊԻ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է սկսվել՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։
Երթը կհասնի մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։
«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,– գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։
Նշենք, որ հավաքը և երթը արտոնված է. համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ հետ: