Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների հայտարարությունը

Միքայել Սրբազանի պաշտպաններն անդրադարձել են Փաշինյանի հայտարարությանը՝ գնահատելով այն միջամտություն՝ նախաքննությանը։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.
«Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել ...։»:

Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

«Փաստինֆո»