Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 7–ին, կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:
Քվեարկության համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ: Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:
Նշենք, որ ԱԺ օրակարգում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։
Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկար։
News.am