2025-07-07 18:05
Լրատվական գործակալություններ
Խուդոյան․ Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, արձագանքելով ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին, գրառում է արել։
«Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազը, պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին, նշեց, որ պլանավորված է եղեկ գործողություններ կատարել 2025թ. սեպտեմբերին: Նման տվյալ վարույթում առկա չէ, գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան` հղում կատարելով 2024թ. սեպտեմբերին նախորդող խոսակցություններին ու արդեն բացահայտված «հեղաշրջման ժամկետանց պլանին»,– նշել է նա։
News.am