Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրին

Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sputnik-ի խմբագրությանը։

«Այսօր Բաքվի դատարանը քննել է մեր գործընկերներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքարկումները ։ Ցավոք, փաստաբանների բողոքները մերժվել են։ Իսկ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ է մնացել։ Մեր ընկերները շարունակում են մնալ կալանքի տակ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մաս կազմող Sputnik Ադրբեջան գործակալությունում անհիմն 7 մարդու ձերբակալեցին: Ավելի ուշ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվեցին չորս ամսով։ Մյուս հինգին ազատ արձակեցին չհեռանալու մասին ստորագրությամբ։

Sputnik Արմենիա