2025-07-08 09:36
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ը Սիրիան առաջնորդող ուժը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը (Սիրիայի նախագահ Ահմեդ Շարաայի ղեկավարությամբ) հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։
Ըստ Reuters-ի՝ որոշումը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այդ քայլը ձեռնարկել է Թրամփը՝ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկող հրամանագիրը ստորագրելուց մեկ շաբաթ անց։
Մայիսին Շարաան և Թրամփը հանդիպել էինն Էր Ռիադում, որտեղ Թրամփն անսպասելիորեն հայտարարեց, որ Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կչեղարկի։
News.am