2025-07-08 10:29
Լրատվական գործակալություններ
Իրավապահներն խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
Այս պահին խուզարկվում է գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու` Նարեկ Կարապետյանի տունը։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում»– հայտնել է լրատվամիջոցը։
Sputnik Արմենիա