Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել Նազելի Բաղդասարյանի ու Տարոն Չախոյանի դեմ

Գործարար Սամվել Կարապետյանը մի շարք դատական հայցեր է ներկայացրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Սամվել Կարապետյանը նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն հասցեագրված վիրավորական արտահայտությունների համար, հրապարակային հերքել զրպարտությյուններն ու որպես վիրավորանքի և զրպարտության փոխհատուցում վճարել 9 միլիոն ՀՀ դրամ։

Sputnik Արմենիա