2025-07-08 11:53
Լրատվական գործակալություններ
Իրավապահները Նարեկ Կարապետյանին ուղեկցել են ՀԷՑ՝ քննչական գործողություններին մասնակցելու
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն` ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին, իրավապահներն ուղեկցել են ՀԷՑ գլխամասային գրասենյակ՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը։
«Նարեկ Կարապետյանը եկել է այստեղ՝ իրականացվող գործողություններին մասնակցելու»,- ասաց Ալեքսանյանը։
Sputnik Արմենիա