2025-07-08 15:27
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները
Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին։ Այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նշենք, որ ևս երկու աշխատակիցների բերման են ենթարկել։
Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները փորձում են ներս մտնել՝ հասկանալու, թե ինչ գործի շրջանակներում են Ավագյանին ձերբակալել, սակայն դա մինչ այս պահը արգելվել է:
News.am