Արծվիկ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինասյանը ՔԿ է հրավիրվել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։

«Սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, բոլորը ներողություն են խնդրելու, դատախազի գլխավորությամբ։ Իմ նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Հրաժարվել եմ ցուցմունք տալուց։ Չեմ ընդունել մեղադրանքը»,–ասաց նա։

Sputnik Արմենիա