«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ–ում խուզարկությունների և քննչական գործողությունների մասշտաբներով
«Տաշիր» ընկերությունների խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված քննչական գործողությունների շրջանակներում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շենք է բերվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս պահին նա ձերբակալված չէ, նրա իրավական կարգավիճակը պաշտոնապես չի որոշվել, նա սպասում է հարցաքննության հրավերի։
«ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Այնուամենայնիվ, մտահոգված ենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։ Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»,– նշված է ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին։
Sputnik Արմենիա