ՀՀ ՔԿ-ն հերքել է Էջմիածնում քննչական գործողություններ իրականացնելու մասին տեղեկատվությունը

Քննչական կոմիտեն հերքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները։

«Նման բան չկա»,- «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում հերքել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Վերջին օրերին հասարակության մեջ և մամուլում շրջանառվում են տեղեկություններ անվտանգության ուժերի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներխուժման ծրագրերի մասին։ Նախօրեին իրավապաշտպաններ Արամ Վարդևանյանը և Ռուբեն Մելիքյանը հայտարարել էին հուլիսի 9-ին Մայր Աթոռ ներխուժման հավանականության մասին։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը անիծեց նրանց, «մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած , ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը»։