Թուրքիայի մեջլիսի ասորի պատգամավորը հարց է ուղղել, թե ինչու պիտի Անիի Մայր տաճարը մզկիթի վերածվի

Թուրքիայի խորհրդարանի քրդական DEM կուսակցության ասորի պատգամավորը հարցադրում է ուղղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարին Անիի Մայր տաճարի ճակատագրի հետ կապված։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Ջորջ Ասլանը հարցադրման մեջ շեշտել է, թե վերջին շրջանում խոսակցություններ կան որ վերանորոգման փուլում գտնվող Անիի Մայր տաճարը վերածվելու է մզկիթի։ Նա հետաքրքրվել է, թե արդյոք դա ճիշտ է, և եթե ճիշտ է, ապա ինչ պատճառով է եկեղեցին վերածվելու մզկիթի։

Ջորջ Ասլանը նաև հետաքրքվել է թե նախարարի պաշտոնավարման ընթացքում և վերջին 20 տարվա ընթացքում քանի եկեղեցի է մզկիթի վերածվել։

Նշենք, որ վերջին օրերին թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Անիի Մայր տաճարը թուրքական իշխանությունները որոշել են վերածել մզկիթի։

News.am