Հնդկաստանից մեկ մլն աշխատանքային միգրանտ կժամանի Ռուսաստան

Ռուսաստանը Հնդկաստանից թույլ կտա մուտք գործել մեկ միլիոն աշխատանքային միգրանտի։ Այս մասին հայտարարել է Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Անդրեյ Բեսեդինը։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։

Ավելի վաղ խոսելով Հնդկաստանից աշխատանքային միգրացիայի մասշտաբների մասին` ռուսական լրատվամիջոցները մինչև 35 հազար թիվ էին նշում։ Որպես աշխատանքի հիմնական սպառող–տարածաշրջաններ, նշվել են Մոսկվայի, Սարատովի, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ։

Sputnik Արմենիա