ՔԿ․ Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Վարույթը նախաձեռնվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ) և 550-րդ հոդվածի 1-ին մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ

Պայթյունի մասին ՊՆ-ն հայտնել էր հուլիսի 8-ին՝ նշելով, որ կան տուժածներ։ Հուլիսի 9-ին ՊՆ-ից տեղեկացրել էին, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։