ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Սարգսյանի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Դատարանը բավարարեց նաև նրա հետ տեսակցությունները սահմանափակելու` քննիչի միջնորդությունը։

«Մենք դատական նիստի ընթացքում առաջարկել էինք տնային կալանքը որպես խափանման միջոց դիտարկելը՝ համակցված նույնիսկ գրավի հետ։ Ընկալելի չէ դատական ակտը։ Այդ իմաստով այն չի կարող լինել իրավաչափ, համապատասխանել իրավունքի պահանջին։ Պետք է արձանագրել, որ քննչական կոմիտեի և դատախազության դիրքորոշման՝ ռիսկերի տեսանկյունից, որոշակի նահանջ դատարանն ապահովել է, բայց երբ մարդը պետք է 2 ամիս կալանավորված լինի այն պայմաններում, երբ 15 օր եղել է ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, ողջամիտ չէ, համաչափ չէ, իրավաչափ չէ»,- ասաց Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Արթուր Սարգսյանին դատարանից տեղափոխեցին ՔԿՀ, դատարանի մոտ հավաքվածները նրան տանող մեքենան ճանապարհեցին ծափերով։

Sputnik Արմենիա