Փեզեշքիանը նշել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը շարունակելու պայմանը
Թեհրանը կվերսկսի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, եթե գործակալությունը փոխի իր մոտեցումը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այս համագործակցության շարունակությունը կախված է նրանից, թե արդյոք ՄԱԳԱՏԷ-ն կփոխի իր երկակի վերաբերմունքը միջուկային գործի նկատմամբ, թե ոչ։ Իրանի նկատմամբ ցանկացած կրկնվող ագրեսիա կհանդիպի ավելի կոշտ արձագանքի, որը թույլ կտա զղջալ», – Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։
Հուլիսի 2-ին Մասուդ Փեզեշքիանը վավերացրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը։
Իրանում որպես համագործակցությունը վերականգնելու պայման է նշվել Իրանի միջուկային օբյեկտների և միջուկային գիտնականների անվտանգության ապահովումը։ Համագործակցության կասեցումը կապված է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ–ի և գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի` Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների ֆոնին ցուցաբերած անգործության համար հնչեցրած քննադատությունների հետ։
Sputnik Արմենիա