Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու բանաձևը
Եվրախորհրդարանը (ԵԽ) Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում մերժել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու բանաձևը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բանաձևը մերժվեց», – հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մետսոլան։
Բանաձևը մերժելու օգտին քվեարկել են 553 պատգամավորներից 360-ը, իսկ 175–ն աջակցել են անվստահության քվեին։ ԵԽ ևս 18 անդամ ձեռնպահ է մնացել։
Եվրախորհրդարանում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակները աջակողմյան կուսակցությունների պատգամավորներ են։ Նրանք համարում են, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը չարաշահում է լիազորությունները, իսկ նրա գործողությունները թափանցիկ չեն, հատկապես COVID-19–ի դեմ «Pfizergate» պատվաստանյութը ձեռք բերելու հարցում։
Բանաձևը քվեների անհրաժեշտ մեծամասնություն չի ստացել։ Եվրահանձնաժողովի ղեկավարին պաշտոնանկ անելու համար քվեների երկու երրորդն էր անհրաժեշտ։
Sputnik Արմենիա