Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պահանջում է հրապարակային ներողություն խնդրել: Այս մասին տեղեկանում ենք datalex.am-ից։

Երկրորդ նախագահը նշել է, որ Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է կեղծ և անհիմն տեղեկություններ, որոնք արատավորում են իր արժանապատվությունն ու հեղինակությունը:

Քոչարյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի և իր խոսքերի հերքումը հրապարակ իր Telegram ալիքում և ֆեյսբուքյան էջում:

Որպես ներողության տեքստ հայցող կողմը պահանջում է գրել.

«Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նա պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և հերքել իր կեղծ ու վարկաբեկող արտահայտությունները ։ Քոչարյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 մլն դրամ, իսկ Սիմոնյանից ՝ 9 մլն դրամ ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Ի պատասխան Սիմոնյանը տելեգրամյան ալիքում հեգնանքով հարցրել էր, թե ինչու Քոչարյանը դատի չի տալիս իր այն արտահայտությունների համար, որ երկրորդ նախագահն անգրագետ է և ունի լրտեսի կարգավիճակ:

Sputnik Արմենիա