Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության խթանմանն ուղղված ջանքերին

ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ունի կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, հաշվի առնելով պետքարտուղար Ռուբիոյի վերջին հայտարարությունն ու Փաշինյան- Ալիև հանդիպումը Աբու Դաբիում։

Թեմի Բրյուսը հավելել է, որ Վաշինգտոնը հետևում է այդ թեմայով հրապարակումներին ու այս պահին լրացուցիչ տեղեկություններ չունեն տրամադրելու համար։

«Ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նախագահը կառավարության վերջին նիստում հստակ հասկացրեց, որ այս վարչակազմը հավատարիմ է խաղաղությանը»,-ասել է նա։

Sputnik Արմենիա