Նարեկ Կարապետյան․ Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն

Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն, այս մասին հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Ամերիկայի հայկական ամենաազդեցիկ կառույցներից մեկը ANCA-ն է, որի ուժերով Հայաստանին աջակցման հարցերը առաջ է քաշվում ԱՄՆ կառավարությունում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից նրանց տասնամյակների աշխատանքի արդյունք է:

ANCA-ի ղեկավարը երեկ անդրադարձել է Սամվել Կարապետյանի բանտարկմանը և հայտարարել. «Մի մարդ, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար»։

Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն»,- նշել է Կարապետյանը։

Aysor.am