ՀՅԴ երիտասարդների ակցիան ՔԿ-ի մոտ՝ կապված ՀՅԴ-ականների ձերբակալությունների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 11–ին բողոքի ակցիա են կազմակերպել Քննչական կոմիտեի մոտ՝ կապված ՀՅԴ–ականների ձերբակալությունների հետ։

 

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։