2025-07-11 16:28
Լրատվական գործակալություններ
Մայր աթոռում քահանայաց ժողով կանցկացվի. հայտնի է` ով կփոխարինի Միքայել սրբազանին
Այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը։
Քահանայաց ժողովը պետք է կայանար հունիսի 27–ին, սակայն իրավապահները Միքայել սրբազանին ձերբակալելու համար ներխուժեցին վեհարանի բակ, և ժողովը տապալվեց։
Քահանայաց ժողովն ավելի քան 20 տարի համակարգել է Միքայել սրբազանը, որն այժմ կալանքի տակ է։
Տեր Եսային մեզ հայտնեց, որ Միքայել սրբազանի փոխարեն քահանայաց ժողովը կհամակարգի Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։