2025-07-11 16:36
Լրատվական գործակալություններ
Մոսկվայի շուկայում ՕՄՕՆ-ը մեծաթիվ ադրբեջանցիների է ձերբակալել
Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում Շարժական հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) գործողություն է իրականացրել, որի ընթացքում ադրբեջանցիներ են հավաքվել և տարվել ավտոբուսներով։
Համապատասխան տեղեկատվությունը և կադրերը հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միտիշչիի շուկայում այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին։
«Փաստինֆո»