Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցները ուսումնասիրելու
Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ:
«Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվում են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը»,– ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Տեսչությունից նշում են նաև, որ այս պահին համատեղ տեսչական վերահսկողությունից հետո 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:
Sputnik Արմենիա