Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ՇՄՆ-ն հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ անտառային տարածքներում արգելվում է.

- Կրակ վառել

- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

-Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

-Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

«Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,-նշվում է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նովոստի–Արմենիա