Լեգենդար Վադիմ Ռեպինը ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հոբելյանական 90-ամյակը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հոբելյանական 90-ամյակը: 2015-2016 թթ. համերգաշրջանը կազդարարվի Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով: Այն նախատեսվում է սեպտեմբերի 10-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնի ընթացքում լինելու են համերգներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Այս փառատոնը դարձել է երաժշտական արվեստի կարևոր իրադարձություններից մեկը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնի մեկնարկային համերգի մենակատարը Վադիմ Ռեպինն է: 1743-ին պատրաստված իր ջութակով Ռեպինը նվաճել է աշխարհի լավագույն բեմերը: Այժմ նա Երևանում է՝ իր երաժշտությամբ և մասնակցությամբ զորակից լինելու հայ գործընկերներին:

1Lurer.am