2025-07-12 10:14
Լրատվական գործակալություններ
Վրաստանը հայտարարել է, որ կասեցրել է Հայաստանից ոսկե զարդերի անօրինական ներմուծումը
Վրաստանը հայտնել է, որ կասեցրել է Հայաստանից ոսկե զարդերի անօրինական ներմուծումը։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել են երկու նման դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի հետ սահմանին տեղակայված Սադախլոյի անցակետում։
Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 279,9 գրամ զարդեր՝ 42,9 հազար լարի (15,7 հազար դոլար) արժողությամբ, հաղորդում է «Sputnik Грузия»-ն։
Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
News.am