Իրանը հաստատում է ԱՄՆ-ի կողմից բանակցությունները վերսկսելու ազդանշանները
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին հաստատել է ԱՄՆ-ից միջուկային բանակցությունների վերսկսման մասին հաղորդագրություններ ստանալու փաստը՝ նշելով, որ Թեհրանը ուսումնասիրում է դրանք, հաղորդում է Press TV-ն։
«Պատերազմից հետո մենք ընդհանրապես վստահություն չունենք Միացյալ Նահանգների նկատմամբ», - «Al Jazeera»-ին ասել է Ալի Լարիջանին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար՝ արժանապատվության և փոխադարձ հարգանքի հիման վրա, սակայն ԱՄՆ-ն նախ պետք է փոխի իր վարքագիծը և ապահովի, որ բանակցությունների ընթացքում Իրանի վրա հետագա ռազմական հարվածներ չհասցվեն։
Նա կրկին նշել է, որ Իրանը միշտ մոտեցել է բանակցություններին՝ հավատարիմ մնալով արժանապատվությանը, տրամաբանությանը և փոխադարձ հարգանքին։
News.am