2025-07-12 12:47
Լրատվական գործակալություններ
Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Գրում է «Փաստ»-ը:
Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։
Քանի որ «նոր հանգամանքներ» իրականում չստացվեց գտնել, բացահայտումներ չեղան, որոշվել է նման մի դրվագ հորինել։ Թե ինչ են մոգոնել, թերթի աղբյուրը խոստացավ հայտնել երկուշաբթի:
News.am