Արցախցիների ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց

Արցախցիներն իրենց ակցիան շարունակում են Կառավարության շենքի դիմաց:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները նշել են, որ իրենց խնդիրների հասցեատերը կառավարությունն է, այդ պատճառով են փոխում նստացույցի վայրը։

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը նրանց հետ զրույցում պայման է դրել` կա’մ հեռանում են շենքի դիմացից, կա’մ 20 րոպեից նրանց բոլորին բերման են ենթարկելու։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, արցախցիները Ազատության հրապարակում հանրահավաք են իրականացրել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարել էր՝ սկսում են նստացույց։

«Մնում ենք այստեղ, մինչև կառավարությունը կսկսի լուծել մեր խնդիրները։ Մենք տեր ենք մեր իրավունքներին»,- նշել էր նա։

Alpha News