Մահացել է կինոռեժիսոր Ալեքսանդր Միտտան

92 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալեքսանդր Միտտան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ռեժիսորի որդուն։

«Իմ սիրելի հայրիկն այսօր հեռացավ կյանքից։ Սիրում ենք, սգում ենք», – գրել է նա։

Վերջին շրջանում ռեժիսորը պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հուլիսի 1-ին Ալեքսանդր Միտտան ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Ալեքսանդր Միտտան ծնվել է 1933 թվականի մարտի 28-ին Մոսկվայում։ 1960 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի (Միխայիլ Ռոմմի արվեստանոց) ռեժիսորական բաժինը։ Ռեժիսորի հայտնի աշխատանքներից են «Անձնակազմ», «Վառվիր, վառվիր իմ աստղ», «Սահման։ Տայգայի սիրավեպ», «Մոսկվա, իմ սեր» ֆիլմերը։ Նա ՏԵՖԻ մրցանակի է արժանացել «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն հեռուստատեսային գեղարվեստական/խաղարկային սերիալ» անվանակարգերում։

Sputnik Արմենիա