2025-07-14 14:04
Լրատվական գործակալություններ
3 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված շուրջ 100 մեքենա
3 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված շուրջ 100 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Հուլիսի 11-ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։
Այս պահին հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազի գինը հասել է արդեն 170 դրամի, մինչդեռ 10 օր առաջ այն կարելի էր գնել 120 դրամով։
Sputnik Արմենիա