2025-07-14 14:04
Լրատվական գործակալություններ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Կոշտայի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր մեկնել է Բրյուսել:
Նա կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։