Մայք Սարյան․ Մի՛ վախեցեք, ասեք ինչ մտածում եք Նիկոլի ու իր խունտայի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ Գլենդել քաղաքում մեծ հանրահավաքի ժամանակ գործարար Մայք Սարյանը հայտարարել է, որ ինքը չի վախենում արտահայտել իր կարծիքը:

 




«Ամերիկահայ եմ, բայց Հայաստանի հետ եմ, չեմ վախենում արտահայտել իմ հայացքները։ Դուք էլ մի վախեցեք, Դուք ազատ երկրում եք ապրում, ասեք ինչ մտածում եք Նիկոլի ու իր խունտայի մասին»,- ասել է Մայք Սարյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը քիչ չի գերիների մասին այլևս չի խոսում, հիմա էլ Հայաստանի միջով ուզում է միջանցք բացել:

«Պատերազմում պարտվեց, պարտվող մարդը պետք է գնար, չգնաց, հողերը հանձնեց, գերիների մասին չի խոսում, հիմա էլ կորիդոր է բացում Հայաստանում։ Ասում ենք՝ գնա, դու այլևս գործ չունես»,- նշել է Սարյանը:

Alpha News