2025-07-14 18:47
Լրատվական գործակալություններ
Ջերմոցատերերը պատրաստվում են ծաղիկներով փակել Էջմիածին-Երևան մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծաղկեգործները բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք ծաղիկներով փակել են Էջմիածին–Երևան մայրուղին։ Ծաղկագործները բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում էր, որ հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես արգելել ՀՀ-ից ծաղկի ներմուծումը։ Ռուսական կողմին անհանգստացնում է ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանման կտրուկ աճը։
«Ռոսսելխոզնադզորի» հայաստանյան գործընկներին հասցեագրված նամակում նաև նշվում է, որ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։
News.am