2025-07-15 15:16
Լրատվական գործակալություններ
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան ՀՀ-ում: Նա կփոխարինի Ջոն Գալագերին:
Ալեքսանդրա Քոուլը կստանձնի իր պաշտոնը 2025թ. սեպտեմբերին:
Քոուլը դիվանագիտական ծառայություն է իրականացրել մի շարք երկրներում և կազմակերպություններում, այդ թվում՝ հարևան Վրաստանում:
News.am