2025-07-15 19:55
Լրատվական գործակալություններ
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակել է Կառավարությունը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշան մեջ:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում արտահերթ ընտրությունները նշանակված են 2025թ. նոյեմբերի 16-ին:
Նշենք, որ Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվել են, որը թույլ կտա Արգիշտի Մեխակյանին առաջադրվել արդեն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու ՔՊ–ի կողմից։
Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզպետն է, այդ պաշտոնում նշանակվել է 2024–ի դեկտեմբերի 5–ին։ Նա Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդին է։
News.am