Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու որդին, որը վրաերթի էր ենթարկել ոստիկանին։ Այս մասին հայտնում է Mash Telegram– ալիքը՝ հղում անելով Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինին:

Ավելի վաղ հաղորդվել էր Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու ձերբակալության մասին: Դատելով սոցցանցերում տարածվող կադրերից՝ Շիխլինսկին որդու հետ, որը ավտոմեքենայի ղեկին է եղել, իրավապահներին տեսնելով մտադիր են եղել թաքնվել։ Որդին մեքենան հետ է քշել և քիչ է մնացել` ջախջախի ուժայինին։

Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շահին Շիխլինսկուն ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների գործով հանցավոր խմբի վեց մասնակիցների ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ մեղադրյալները, որոնք «էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում», ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին իրականացված սպանությունների և մահափորձերի մի շարք դրվագներում: Դատարանը կալանավորել է գործով հինգ մեղադրյալի։

Sputnik Արմենիա