Փաշինյան․ Ավելի հավանական է` ՀԱՊԿ-ից դուրս գանք, քան ապասառեցնենք մեր անդամակցությունը

Պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության սառեցումը դադարեցնելը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան է շարունակվելու ՀԱՊԿ անդամակցության սառեցումը։

«Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան թե կապասառեցնենք մեր անդամակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Sputnik Արմենիա